Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր տաճարից դուրս կբերվի մոմավառությունը. «Հայկական ժամանակ»

Հունիս 08,2018 11:17

Մեր ստացած տեղեկությունների համաձայն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում դամբարան է կառուցվում՝ նախատեսված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի համար։ Ըստ նույն տեղեկությունների՝ նպատակ կա նորակառույց դամբարան տեղափոխել նաեւ տաճարի բակում գտնվող հայրապետների շիրիմները։

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը, պատասխանելով մեր հարցմանը, հաստատեց, որ դամբարան կառուցվում է, բայց նաեւ նշեց, որ շիրիմների տեղափոխման խնդիր դրված չէ։ Ի դեպ, Տեր Վահրամը, նկատեց, որ մեկնարկող շինարարության մասին հայտարարվել է դեռ վաղուց, ինչը, փաստորեն, դուրս է մնացել հանրության ուշադրությունից։

«Արդեն մի քանի տարի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այդ մասին ծանուցել է ե՛ւ պաշտոնական հաղորդագրություններով, ե՛ւ տարբեր արարողությունների առիթով։ Մայր տաճարի հարեւանությամբ կառուցվում է առանձին մատուռ՝ մոմավառության սրահ, որպեսզի մայր տաճարից մենք կարողանանք դուրս բերել մոմավառությունը՝ ի սեր մայր տաճարի որմնանկարների պահպանման եւ հարատեւության»,- ասաց Տեր Վահրամը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930