Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցիք ուզում են մի ճամփա էլ իրենք փակեն, որ իրենց ճամփեքը սարքեն

Հունիս 08,2018 10:40

«Իսկը ուխտի ճամփա է՝ քանդված, քարուքանդ, մինչեւ տեղ են հասնում, Քրիստոսի չարչարանքներն են քաշում». միջնադարյան Մակարավանք վանական համալիր տանող ճամփայի մասին կատակում են տավուշցիք: Լուսանկարում Մակարավանք տանող ճանապարհն է. այստեղ խորհրդային տարիներին են վերջին անգամ գյուղացիք ասֆալտ տեսել:

Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող վանքը գյուղացիների հպարտությունն ու հարստությունն է: Ասում են՝ «մի ճամփա էլ մենք փակենք, որ մեր ճամփեքը սարքեն»: Գյուղացիները համայնքի զարգացման սեփական ծրագիրն ունեն. գաղափարը՝ իրենցից, փողը՝ պետությունից. «Ընտիր բնություն ունենք, սիրուն վանքեր: Այ, որ Մակարավանքի ճամփեն սարքեն, որ տուրիստները «վըզալով» գան, «վըզալով» գնան, մենք էլ դրանից կօգտվենք: Հանդից մոշ ա, մալինա ա, հոն ա, քաղենք, տուրիստներին կծախենք: Կարանք կամպոտ-մուրաբա, մեղր սարքենք՝ էլի տուրիստներին ծախենք: Իրանք անարատ, մաքուր սնունդ սիրում են: Համ իրանց լավ կլինի, համ էլ մեզ՝ օգուտ»:


Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

08.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ա զեմլյակ, բա հյունը կը քաղեն տուրիստին կը տա՞ն: Արաղ քաշի, արա՛ղ 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930