Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչ է արել այս տարիներին ՀՀԿ-ն. Խնդիրն այն է, թե այդ ամենի վերջը տալուց հետո ինչ է ստեղծում նոր կառավարությունը. «Իրատես»

Հունիս 08,2018 10:29

Հեղափոխությամբ իշխանության եկած կառավարությունը երեկ խորհրդարանին ներկայացրեց երկրի զարգացման իր տեսլականը: Նիկոլ Փաշինյանի ելույթի սկիզբն ամբողջովին ՀՀԿ-ին ուղղված մեղադրանք էր, թե ինչ օրի են հասցրել երկիրը, ինչպես են կեղծել բոլոր ընտրությունները, միլիոնավոր դոլարներ յուրացրել:

Իհարկե, բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչ է արել այս տարիներին ՀՀԿ-ն, ով ինչի տեր է, ինչեր է կուտակել: Խնդիրն այն է, թե այդ ամենի վերջը տալուց հետո ինչ է ստեղծում նոր կառավարությունը, ինչ մեխանիզմներով է, ինչպես ՀՀԿ-ականներն են ասում, բարի ցանկությունները կյանքի կոչելու: Ծրագրում թվերի, մեխանիզմների, քայլերի պակասը նկատել էին ոչ միայն ընդդիմադիր ՀՀԿ-ականները, այլև իշխանության մաս կազմող ուժերի ներկայացուցիչները: Սակայն ամենաուշագրավը կառավարության ծրագրի՝ «Ծառուկյան» խմբակցության անձնվեր պաշտպանությունն էր: Նրանք չխնայեցին իրենց պատկերավոր բառապաշարը, արժանացան անգամ ՀՀԿ-ի՝ «կառավարությունում տնփեսա» որակմանը, բայց տեղի չտվեցին, շարունակեցին հերոսաբար պաշտպանել, բայց հստակ ուղերձով՝ կառավարություն, քո հիմնական գործն արտահերթ ընտրություններ կազմակերպելն է: Այսինքն, դու արտահերթի խնդիրը լուծիր, այն ժամանակ կերևա, թե ով է կառավարության տերը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930