Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը սիրելու անձնական պատճառներ ունեմ»

Հունիս 08,2018 15:30

Ամերիկաբնակ հայտնի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի` Հայաստանի հանդեպ ջերմությունը անձնական պատճառներ ունի: «Հայրս Հայաստանում է մեծացել, 12 տարի այստեղ է ապրել: Իմիջիայլոց, մենք անընդհատ որոշում էինք որեւէ առիթով միասին ձեր երկիր գալ, սակայն ոչ մի կերպ չէր ստացվում: Բարեբախտաբար, անցյալ տարի ծնողներիս հետ եկա, ու հեքիաթային ժամանակ անցկացրինք:

Այս անգամ էլ իմ բալետի առիթով եմ Հայաստանում, խոսքը «Բյուրեղապակյա դղյակի» մասին է, որը երկու անգամ ներկայացվել է Մեծ թատրոնում: Շատ գոհ եմ, որ հանրությունը Երեւանում էլ լավ է ընդունել բալետս»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց կոմպոզիտորը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ օրերս այցելել է Գյումրի եւ Պուշկինո, որտեղ ժամանակին ապրել է հայրը: «Նույնիսկ գտանք տունը, որն արդեն խարխլված էր, նկարվեցինք այն վայրերում, որոնք պատկերված են մեր տանը պահվող մանկական լուսանկարներում: Այդ հուզիչ դրվագը երբեք չեմ մոռանա»,- ասաց Ալեքսեյ Շորը:

Կարդացեք 

Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

07.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930