Կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում նաեւ Սյունիքի եւ Արմավիրի մարզպետների փոփոխությունն է:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին կփոխարինի Կարեն Համբարձումյանը (լուսանկարում)։ Նա ԲՀԿ-ական է, աշխատում էր «Հայէլցանց»-ում որպես բաժնի պետ: Նրան բնութագրում են որպես սկզբունքային եւ կրեատիվ երիտասարդի:
Ի դեպ, նոր մարզպետը Սիսիանի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է ու, ըստ մեր աղբյուրների, նշանակմանը նպաստել է նաեւ աներոջ «դաբրոն»:
Իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնում Աշոտ Ղահրամանյանին կփոխարինի Գագիկ Միրիջանյանը: 2015 թ. փետրվարի 11-ին նա ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել էր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ: ՀՀ վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ