Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետնախարարն այդ շարժման մասնակիցների շրջանում վայելել է մեծ հեղինակություն. Արցախի ԱԺ պատգամավոր

Հունիս 07,2018 23:13

Սիրելի ՛ արցախցիներ, կուսակից ընկերներ

Երկար մտորումներից հետո, այսօր ես որոշում եմ կայացրել դուրս գալ «Ազատ Հայրենիք» կուսակցությունից և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցությունից` պետական շահը վեր դասելով կուսակցական շահից: Մանդատս վայր չեմ դնում մի պարզ պատճառով. մասնակցելով ԱԺ ընտրություններին ես ունեցել եմ և ունեմ իմ հետևորդները, որոնց հուսախաբ անելու իրավունք չունեմ: Հավելեմ նաև, որ «Ազատ Հայրենիք» կուսակցության քվոտաների միջոցով ԱԺ-ում զբաղեցրածս Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ևս պատրաստ եմ հրաժարվել, եթե «Հայրենիք» խմբակցությունը նման պահանջ դնի:

Կուսակցության և խմբակցության կազմից դուրս գալուս հիմնական պատճառը «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի` պետնախարարի պաշտոնից հրաժարական տարու վերաբերյալ անհամաձայնությունս է: Հրաժարական, որ չի եղել Արցախում ծավալված երիտասարդական շարժման պահանջների հիմքում, դեռ ավելին` այդ շարժման մասնակիցների շրջանում վայելել է մեծ հեղինակություն և, ի վերջո` հրաժարական որը չի քննարկվել կուսակցությունում:

Թող խաղաղությունը թևածի մեր հայրենիքում, և հաղթի ողջախոհությունն և պետականամետ մտածելակերպը:

 

Հարգանքներով` Արցախի Հանրապետության

Ազգային ժողովի պատգամավոր

Ռուսլան Իսրայելյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930