Լրահոս
Օրվա լրահոսը

«Նավապետն է փոխվել». Շարմազանովը՝ Փաշինյանի եւ «այսբերգին բախվելու» վտանգի մասին

Հունիս 07,2018 23:01

«Քննադատելու ենք, բայց զավզակություն չենք անելու, ինքնանպատակ քննադատությամբ չենք զբաղվելու: Քննադատելու ենք այնպես, ինչպես քննադատում էինք այսօր՝ հստակ, փաստարկված: Չենք կանգնելու ու ասելու, թե, օրինակ, երիտասարդն իրավունք չունի նախարար դառնալ», – ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ վստահեցնելով, որ ՀՀԿ-ն առաջիկայում առողջ քննադատություն է ցուցաբերելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքի հանդեպ:

Շարմազանովը նշեց, որ դրական արդյունքների մասին եւս փաստելու են. «Մերժողական ընդդիմություն չենք լինելու: Մենք քաղաքական ընդդիմություն ենք, որը քննադատելու է փաստարկված: Մենք երկար տարիներ եղել ենք իշխանություն եւ շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում լինել ապակառուցողական եւ մերժողական ընդդիմություն, ինչ է նշանակում ժողովրդի զգացմունքների վրա խաղալ եւ ականջահաճո գնահատականներ հնչեցնել:

Որտեղ լավը տեսանք՝ կքաջալերենք, իսկ հակառակ դեպքում, եթե պետք լինի, կզանգենք վարչապետին կամ փոխվարչապետին, փակ քննարկում կանենք ու արդյունավետ առաջարկներ կանենք»:

Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ՀՀԿ-ն շահագրգռված է, որպեսզի Փաշինյանի կառավարությունը հաջողի. «Հո մենք երկրի թշնամիները չե՞նք… մենք քաղաքական մրցակիցներ ենք, ոչ թե հակառակորդներ: Մեկ նավում ենք, պարզապես նավապետն է փոխվել: Բայց որպեսզի նավը այսբերգի չհարվածի, բոլորիս շահերից  է բխում, որ նավապետը ճիշտ ուղղությամբ գնա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Այս անձը չափազանց ճարպիկ,խորամանկ քաղաքական գործիչ մըն է – Իրեն համար մանկական խաղ մըն է Գայլի դերէն առանց դժուարութեան Գառնուկի դերին անցնիլը և այնպիսի հռետորութեամբ կը ներկայացնէ իր և ՛՛ իրեններուն՛՛ տեսակէտը որ Մեծն Տեմոստէնէս անգամ պիտի շփոթուէր ;Այդ է պատճառը որ տարիներով անշարժ և անփոփոխ մնացած է իր պաշտօնին վրայ ;

  2. Սարգիս says:

    Ուզում եմ հավատալ Շարմազանովի ասածներին,բայց գտնում եմ,որ դրանք իրական կդառնան միայն այն դեպքում,երբ ՀՀԿ-ն հանձինս Սերժ Սարգսյանի փոխի իր նավապետին,նավապետ որ ավելի շատ ծովահենի հատկանիշներով էր օժտված:Սարգսյանը Փաշինյանի ճանապարհին կանգնած այսբերգն է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930