Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որեւէ մեկը խոսում է իշխանության հավասար բաշխման մասին, խոսում է իշխանության չգոյության մասին». Նիկոլ Փաշինյան

Հունիս 07,2018 22:35

Հայաստանում սուպերվարչապետական համակարգը պետք է վերանա: Այս մասին այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանն էր խոսել Հայաստանում իշխանության ոչ հավասարաչափ բաշխման մասին: Նիկոլ Փաշինյանն ասաց`սուպերվարչապետական համակարգը կվերանա, բայց իշխանությունը հավասարաչափ չի բաշխվի:

Նա բերեց Գերմանիայի օրինակը, Բրիտանիայի օրինակը եւ ասաց. «Իշխանության պատասխանատու պետք է լինի: Եթե որեւէ մեկը խոսում է իշխանության հավասար բաշխման մասին, խոսում է իշխանության չգոյության մասին»:

Նիկոլ Փաշինյանը կրկնեց`ըստ քաղաքական նպատակահարմարության դեսպան նշանակելու պրակտիկան պետք է խստորեն վերանայվի: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`Միքայել Մինասյանը ե՞տ կկանչվի:«Անձերի մասին չէ, խոսքը սկզբունքների մասին է»,- հստակ պատասխանից խուսանավեց վարչապետը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին: Նիկոլ Փաշինյան հարցին չպատասխանեց, ասաց` եկեղեցին պետությունից անջատ է:

Նաեւ ասաց, որ Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանի հետ հեռախոսազրույցում նրան չի հորդորել հրաժարական տալ: Լսել է Արայիկ Հարությունյանի  հնարավոր հրաժարականի մասին, զանգահարել եւ հետաքրքրվել է`կա՞ պատճառ, որ ՀՀ իշխանությունները անհանգստանան: Արայիկ Հարությունյանը վստահեցրել է`իր հրաժարականի ետեւում նման հարցեր չկան:

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ըստ Նիկոլ Փաշինյանի, լիովին տեղավորվում է Արցախի սահմանադրության շրջանակներում: Համոզված է, որ այդ տրամաբանությունը կշարունակվի:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ «Նորադուսցի Ալիկ» քրեական հեղինակության համար պատգամավորների միջնորդությունից: Այն նախաձեռնել էր «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց`այդ մասին խոսել է Սասուն Միքայելյանի հետ եւ ասել է, որ դա շատ վատ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930