Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեղադրվում են գիշերով համագյուղացու սառնարանը գողանալու մեջ

Հունիս 07,2018 22:00

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ Վաղինակ Սաքանյանին եւ Սերգեյ Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2018 թվականի փետրվար ամսին, ժամը 23:00-ից 24:00-ի սահմաններում ապօրինի մուտք են գործել Ավագ Սաքանյանին պատկանող բնակարան եւ այնտեղից գաղտնի հափշտակել է «Հayer» ապրանքանիշի սառնարան:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով («Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով»):

Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 4-8 ժամկետով ազատազրկումը՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վ. Սաքանյանի եւ Ս. Ալավերդյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունիսի 11-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930