Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների քողի տակ մամուլում շրջանառվում են բազմաթիվ լուրեր և ոչ հավաստի տեղեկություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչություն ունեն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ:
Այդ տեղեկատվությունը չի պարունակում իրական հիմքեր, ավելին՝ այն հաճախ ստահոդ է: Մասնավորապես, լուրերն այն մասին, որ Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ստեղծում է քաղաքական կուսակցություն Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախաշեմին, չեն համապատասխանում իրականությանը:
Պարոն Կարապետյանը Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրություն չունի, նրա հետաքրքրությունների շրջանակը բացառապես Հայաստանում արդյունավետ բիզնես գործունեություն ծավալելն է և երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելը:
Բացի այդ, նա շարունակում է իրականացնել բազմաթիվ բարեգործական նախագծեր մշակույթի, կրթության, սպորտի և այլ բնագավառներում:
«Տաշիր» ընկերություն