Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացին դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հունիս 07,2018 21:03

             ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն վարչապետ

2012 թվականից զբաղվում եմ հողագործությամբ, ունեմ ջերմոցային տնտեսություն, որտեղ աճեցնում եմ հիմնականում լոլիկ, վարունգ եւ տարբեր տեսակի ծաղիկներ: Ջերմոցների ընդհանուր մակերեսը 1600 քառակուսի մետր է: Զբաղվում եմ նաեւ առեւտրով: Մոտ 200 քառակուսի մակերեսով մթերային խանութ ունեմ, Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում: 2015-2017 թվականներին ավելի քան մեկ հեկտար ընդհանուր մակերեսով ջերմոցներ եմ վարձակալել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում եւ զբաղվել լոլիկի, վարունգի եւ ծաղիկների մշակությամբ:

Գործը սկսելու համար գումար ձեռք բերելու նպատակով գրավադրել եմ ինձ, ծնողներիս եւ բարեկամներիս պատկանող չորս միավոր անշարժ գույք, ոսկեղեն, ջերմոցները, խանութը, ներառյալ գույքը: Տաբեր վարկային կազմակերպություններից ու բակերից վերցրել եմ վարկեր`2012 թվականին «Արարատ բանկից» 77 հազար ԱՄՆ դոլար: Մարել եմ 35 հազարը, մնացել է 42-ը: 2013-ին «Ինեկո բանկից» 3000 ԱՄՆ դոլար, մարել եմ միայն տոկոսները:  2014 թվականին «Արդշին բանկից» 5000 ԱՄՆ դոլար: Մարել եմ միայն տոկոսները: 2014-15 թվականներին «Ֆինկա» վարկային կազմակերպությունից 48 հազար ԱՄՆ դոլար: Մարել եմ 6000 հազարը: Մնացել է 42 հազար ԱՄՆ դոլար:

Հայաստանում շատ գործարարներ եւ պետական կառույցներ համակարծիք են, որ այս վարկեր տոկոսադույքները բարձր են: Չնայած սրան, բոլոր մարումները կատարել եմ ժամանակին:

Ամեն ինչ թարսվեց 2015 թվականին, երբ անորակ սերմի, գազի եւ հոսանքի պարբերաբար անջատումների արդյունքում մեծ կորուստներ կրեցի. չունեցա ակնկալվող եկամուտը եւ, բնականաբար, սկսեցի ուշացնել վարկային պարտավորությունների կատարումը: Վարկատուները դիմեցին դատարան: Դատարանի որոշմամբ արգելանք կիրառվեց գրավադրված ողջ գույքի վրա: Փորձում էի պայմանավորվել բանկերի հետ: Նույնիսկ խնդրել եմ արգելանքից հանել գրավադրված գույքի մի մասը`ջերմոցային տնտեսությունը, որպեսզի վաճառեմ եւ վճարեմ պարտքերը: Առաջարկս մերժվել է:

Անգամ որոշել էի հեռանալ հայրենիքից: Ունեմ երեք անչափահաս երեխա եւ չեմ ցանկանում, որ երեխաներս մեծանան օտար հողում: Չնայած 2017 թվականի սեպտեմբերի 28-ին, դատարանի որոշմամբ ճանաչվել եմ սնանկ, շարունակում եմ աշխատել: Այժմ կրկին ակտիվացնել եմ ջերմոցներում ծաղիկների մշակությունը, սակայն, ունեմ ֆինանսների կարիք:

Ելնելով նրանից, որ Հայաստանում կայացած թավշյա հեղափոխության արդյունքում նոր իրողություններ են, խնդրում եմ Ձեր աջակցությունը`վարկային կազմակերպությունների հետ ունեցած խնդիրները լուծելու հարցում:

Ես պատրաստ եմ եւ կարող եմ վճարել բոլոր պարտքերը: Պարզապես, հաշվի առնելով ինձ պատուհասած աղետը, խնդրում եմ, որ վարկային կազմակերպությունները վարկերի մարման նոր`երկարաժամկետ ժամանակացույց կազմեն:

Հարգանքով`Արամայիս Արեգի Մելքոնյան, 094 00 83 50

Արմավիրի մարզ, Գյուղ Հայթաղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930