Հունիսի 7-ին ոստիկանության պետ, Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական ընկերության նախագահ Վալերիյ Օսիպյանի մոտ հյուրընկալվել էին Հայաստանի Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի հավաքականի դինամոյական մարզիկները, որոնք մայիսի 30-ից հունիսի 5-ը Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում մասնակցելով աշխարհի գավաթի առաջնությանը` նվաճել են 2 ոսկե, 5 արծաթե և 7 բրոնզե մեդալ:
Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց ու նոր հաղթանակներ մաղթեց մարզիկներին` կարևորելով դրա նշանակությունը միջազգային մարզաշխարհում Հայաստանի հեղինակության բարձրացման գործում:
Հանդիպման ավարտին դինամոյական մարզիկները ոստիկանության պետի կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:
ՀՀ ոստիկանություն