Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է շուրջ 3.300.000 դրամի յուրացման դեպք (Տեսանյութ)

Հունիս 07,2018 20:35

Հունիսի 5-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտեցին պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3,300,000 դրամի յուրացման հերթական դեպք։

Նախնական քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Ուրասար գյուղի հիմնական դպրոցի տնօրենը՝ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցում 2015թ-ից աշխատող հավաքարարին կարգադրել է հաշվապահական փաստաթղթերում ստորագրել 53000 դրամ աշխատավարձի դիմաց, բայց փաստացի առձեռն վճարել է 26000 դրամ յուրացնելով շուրջ 1.000.000 դրամ։

Նախնակական քննությամբ պարզվել է նաև, որ նույն կերպ 63000 դրամ աշխատավարձի դիմաց ստորագրել է նաև 2014թ-ից աշխատող դպրոցի պահակը՝ փաստացի ստանալով 10000 դրամ. յուրացվել է շուրջ 2.300.000 դրամ։
Փաստի առիվ նյութեր են նախապատրաստվել։

Քննությունը շարունակվում է։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930