«Կարելի է շատ ու ամեն ինչ չգրել, եթե գիտես ինչ անել», – ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ զարմանալի չէր նախկին իշխանական թեւի ներկայացուցիչների քննադատությունը, իրենք նստած են այն ճյուղի վրա, որն արդեն կտրվել է:
Արմեն Աշոտյանն անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին, նրան համեմատել էր Էժեն Դելակրուայի հայտնի կտավի հետ: Ի պատասխան՝ Զոհրաբյանը Աշոտյանին խորհուրդ տվեց շատ ուշադիր դիտել Բոսխի «Հիմարների նավը» եւ Կարավաջոյի «Յուդիթ ու Օլոֆերն»-ը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ կառավարության հանձնաժողովի ստեղծմանը, որը պետք է «Ընտրական օրենսգրքի» մշակմամբ զբաղվի, իրենք կողմ են: ԱԺ խմբակցությունները կարող են համաձայնության գալ, միանալ ու մշակել ճանապարհային քարտեզ:
Խոսելով կառավարության ծրագրի մասին՝ Բաղդասարյանն ասաց, որ կառավարությունը չի տիրապետում երկրի իրական սոցիալ-տնտեսական վիճակին ու չի ուզում թվեր ասել, որ պատասխանատվություն չառաջանա՝ իր խոստումների հետ կապված: Նա հիշեցրեց, որ մինչ կառավարության ծրագիրը վստահեցնում էին, որ թռիչքային աճ է լինելու տնտեսությունում, իսկ հիմա կառավարության ծրագիրը նայում են, տեսնում են, որ պատասխանատվությունից խուսափելու փորձ կա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Վայ Հռիփսիմե ջան, էս ինչ լավ է մեջբերումները տեղադրված են: Լավն է մեր Խորհրդարանը, ժողովուրդը չի ձանձրանում, համ ընտիր”թամաշա” է, համ էլ կրթական, դաստիարակչական միտումներ ունի: