Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը ՀՀԿ-ականներին հիշեցրեց, թե ինչ համակարգ են թողել իրենց

Հունիս 07,2018 19:07

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց, որ կարծես ՀՀԿ-ականների մոտ հիշողության կորուստ է. «Տպավորություն է, որ մեր կառավարությունը իշխանության է մոտ 20 տարի, այնինչ մենք մեկ ամիս է, որ իշխանության ենք: Այն բոլոր բացթողումները, որոնց մասին խոսում են ՀՀԿ-ական մեր գործընկերները, հասցեագրված են հենց իրենց, այդ թվում՝ շատ մեծ գեղեցիկ, կարեւոր ոլորտներում գեղեցիկ, լուրջ թվեր ներկայացնելու, հետո այդ թվերը փառահեղ կերպով տապալելու եւ առաջադրված նպատակներին չհասնելու վերաբերյալ»:

Փոխվարչապետն անդրադարձավ այն քննադատություններին, որ թվեր չկան: Նա ասաց, որ գործողությունների ժամանակացույցում կոնկրետ թվեր կլինեն եւ կքննարկեն. «Այնտեղ նշված 7,5 տոկոսն ավելի իրական կլինի, քան ձեր ասած 7,5 տոկոսը»:

Արարատ Միրզոյանը ՀՀԿ-ականներին հիշեցրեց, թե ինչ համակարգ են թողել իրենց, որտեղ ազատ տնտեսությունը որեւէ աղերս չուներ մրցակցության հետ, դատավորները վճիռ կայացնում էին զանգով թելադրված տեքստերի տակ ստորագրելով, առողջապահության նախարարության մասնագետները ոչ թե բուժում էին, կանխարգելում հիվանդությունը, այլ՝ փող կլպում, ճանապարհային ոստիկանության նպատակն էր էլի քաղաքացիներից փող կլպելը. «Այս իրականության մեջ էինք մենք ապրում եւ ահա այս իրականությունը շտկելու, այս ծուռ հայելիները ուղղելու մասին է մեր ծրագիրը»:

Նա անդրադարձավ Էդուարդ Շարմազանովի ելույթին, որ խոշոր եղջերավոր անասուններին պետք է ստիպեն ավելի շա՞տ կաթ տալ: Միրզոյանն ասաց, որ գուցե խոշոր եղջերավորներին չստիպեն, բայց գյուղացին արտագաղթելու փոխարեն կմնա ու անասնապահությամբ կզբաղվի, կաթն էլ կարտահանի Իրան, որովհետեւ այսօր արդեն մեկ հոգուն տրված արտահանման արտոնությունը չկա:

Խոսելով մյուս քննադատության մասին, որ հայագիտության մասին խոսք չկա՝ Միրզոյանն ասաց՝ այո, հայագիտության մասին խոսք չկա, բայց կա գիտության մասին, 21-րդ դարին վայել գիտության մասին, ոչ թե հայտնի պաշտոնյայի ասած՝ քոսոտ երկրի գիտության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930