Քիչ առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագիրն ընդունվեց 62 կողմ, 39 դեմ ձայներով:
ԱԺ նախագահը շնորհավորեց Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ նրա ելույթում հնչած եւ ծրագրում ամրագրված դրույթները իրականություն կդառնան:
Կառավարության ծրագրին կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության 12 պատգամավոր: ՀՀԿ խմբակցությունից կողմ են քվեարկել Տաճատ Վարդապետյանը, Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Արկադի Համբարձումյանը, Աշոտ Արսենյանը, Հակոբ Հակոբյանը:
Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել նաև ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Ֆելիքս Ցոլակյանը և Շիրակ Թորոսյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ