«Ես չգիտեմ Ժորիկին: Բայց եթե իրոք թմրադիլլեր է եւ խորհրդական է՝ վատ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին: ԶԼՄ-ները հիշեցրին, որ Գեորգի Մուրադյանը՝ Ժորիկը, եղել է Օդեսայում գլխավոր հյուպատոսը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր օգնականը։
Փոխվարչապետի գրասենյակն այսօր տարածեց հայտարարություն, ըստ որի՝ Գեորգի Մուրադյանը «2007 թվականին հարուցված թմրանյութերի մաքսանենգության գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն քննության ընթացքում որևէ ապացույց չգտնելով՝ մեղադրանքի էությունը փոխվել է, և նրան առաջադրվել է ապօրինի ռազմամթերք պահելու մեղադրանք: Եվ հենց այդ մեղադրանքով է մեղադրական կողմը ներկայացել դատարանում: Հինգ ամիս և տասն օր տևած կալանքից հետո Մուրադյանը ապօրինի ռազմամթերք պահելու մասով մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 5 ամիս 10 օր ազատազրկման և ազատ արձակվել դատարանի դահլիճից: 2008 թվականին նա բողոքարկել է վճիռը վերաքննիչ դատարանում և արդարացվել»:
Արարատ Միրզոյանն ասաց, որ ինքը «տվյալ անձին» չի ճանաչում:
Պատասխանելով սփյուռքի նախարարությունում օրենքի խախտումով խորհրդականի նշանակմանը վերաբերվող հարցին էլ, Արարատ Միրզոյանն ասաց` իրավաբաններն են սխալ խորհուրդ տվել, ապա սխալն ուղղվել է եւ ներողություն է հայցվել:
Մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ