Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղազախստանի Հանրապետության ԱԳՆ-ն տեղեկացնում է

Հունիս 07,2018 18:25

Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիների անձը հաստատող ճամփորդական փաստաթղթերը (անձնագրերը), որոնց վավերականության ընդհանուր ժամկետը երկարաձգված է, համաձայն «Ղազախստանի Հանրապետության պետական սահմանի մասին» ՂՀ օրենքի, Ղազախստանի Հանրապետության կողմից համարվում են անվավեր. արգելվում է ինչպես ՀՀ քաղաքացիների մուտքը տվյալ պետություն այդպիսի փաստաթղթերով, այնպես էլ ելքը այդ պետությունից և պետության տարածքում այդ անձնագրերով գործարքներ կատարելը:

Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ ճամփորդական փաստաթղթերի վավերականության ժամկետի երկարաձգում չի նախատեսվում, փաստաթղթի վավերականության ժամկետի երկարաձգման նորմեր սահմանված չեն նաև ՂՀ կողմից վավերացված միջազգային համաձայնագրերով, ուստի վավերականության ժամկետի երկարաձգման մասին նշում պարունակող անձը հաստատող փաստաթղթերի ներկայացումը ՂՀ մուտք գործելիս կամ ՂՀ-ից ելքի ժամանակ կասկածի տակ է դնում այդ փաստաթղթի երկարաձգման իսկությունը և հավաստիությունը:

Սույն արգելքը ուղղված է նաև անօրինական միգրացիայի բացառմանը և քաղաքացիության երկրում անձը հաստատող փաստաթուղթը սահմանված կարգով փոխելուց խուսափող անձանց կողմից անվավեր անձնագրերով Ղազախստան ապօրինի մուտք կամ Ղազախստանից ապօրինի ելք գործելու կանխարգելմանը:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930