«Առաջին բորտի օգտագործումը արդարացված էր, քանի որ կար ներկայացվածության խնդիր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն` անդրադառնալով իր`Դուշանբե կատարած այցի շուրջ առաջացած աղմուկին:
Մամուլում գրվեց, որ առանց փողկապի այդ հանդիպմանը փոխվարչապետը մեկնել է «առաջին բորտով» եւ քսան հոգանոց պատվիրակությամբ`բյուջեից ծախսելով 20 միլիոն դրամ: «Պետք էր ԱՊՀ-ում գործընկերներին հավաստիացնել, որ առաջին փոխվարչապետը կարող է ներկայացնել վարչապետին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին բորտն այնպիսի նպատակների համար է օգտագործվել ու այնպիսի հաճախականությամբ, որն ընդհանրապես կապ չունի ոչ միայն պետության շահերի, այլ ընդհանրապես քաղաքականության հետ։ 20 մլն թիվը ուռճացված է, խոսքը 14 մլնի ծախսի մասին է»:
Ասաց՝ այլեւս իրենց այցերի ժամանակ փորձելու են ապահովել ԶԼՄ-ների համամասնություն: Լուսաբանման համար տանելու են մեկ`նախկինում մերժված եւ մեկ`նախկինում արտոնյալ լրատվամիջոցի:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ