Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր»-ի գործով կալանքից ազատվեց Հովհաննես Վարդանյանը

Հունիս 07,2018 17:13

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ այսօր կալանքից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Հովհաննես Վարդանյանը՝ լուսանկարում: Նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ երկրից չհեռանալը:

Հիշեցնենք՝ Վարդանյանը զինված խմբի երրորդ անդամն է, որը կալանքից ազատվում է:

Երեկ նման որոշում էր կայացրել նաեւ դատավոր Մեսրոպ Մակյանը՝ Արեգ Կյուրեղյանի հանդեպ: Այսօր էլ ազատ է արձակվել Տիգրան Սարգսյանը: Կալանքից ազատված են նաեւ զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող Մանվել Աթոյանը, Խաչատուր Գիչյանը, Կարո Եղնուկյանը:

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանն անցնում է մասնավորապես պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և գողության հոդվածներով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930