Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայր Կորյուն. «Արամ Առաջինն ավելի վատն է»

Հունիս 07,2018 16:47

«Ժամանակն է սթափվելու, քանդվել է ամեն ինչ, այսպես շարունակվել չի կարող, մեր զավակները կործանվում են, աղանդները շատանում են, որովհետեւ կաթողիկոսը տեղում չէ»,- հունիսի 7-ին բացօթյա ասուլիսում հայտարարեց սուրբ Գայանե վանքի վանահայր հայր Կորյունը: Ասաց, որ 3000 ստորագրություն են հավաքել ընդդեմ կաթողիկոսի, որը պատրաստվում են ներկայացնել վարչապետին:

Ընդառաջ գնալով այսօրվա կաթողիկոսի հետ հանդիպման հրավերին՝ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները փակ հանդիպում էին ունեցել վեհափառի հետ:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` չի՞ վախենում արդյոք կարգալույծ հռչակվելուց, հայր սուրբը պատասխանեց. « Իմ կարգը տրված է Աստծուց, սուրբ հոգու կնիքն է իմ վրա»: Նաեւ կոչ արեց, իր խոսքով` առեւտրի կենտրոնների վերածված վանքերը բացել: Ասաց, որ կաթողիկոսի առաջ դրել են խնդիրներ, որոնք չեն ցանկանում բարձրաձայնել մամուլի առաջ: Հայր Կորյունը նաեւ ասաց, որ եպիսկոպոսներ ունեն, որոնք հայտարարել են, թե գաղտնիքներ կան, որոնց մասին կարող են բարձրաձայնել միայն վեհափառի մահից հետո:

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները բոլոր հավատացյալներին կոչ արեցին միանալ իրենց` Երեւանի կաթողիկե եկեղեցու մոտ: Նախաձեռնության անդամներից մեկն էլ ասաց, որ Վեհափառն ասել է, որ պայքարելն իրենց իրավունքն է, ուստի այն քահանաները, որ կասեն, թե սխալ են իրենց պահանջների մեջ, կհակառակվեն կաթողիկոսին: Նրանք նաեւ ասեցին, որ շարունակելու են խաչերթեր անել:

Նշվեց, որ Վեհափառ Հայրապետին փակ հանդիպման ժամանակ ասել են. «Դուք ունեք շշմելու հնարավորություն հայ եկեղեցին հայ ժողովրդին վերադարձնելու»: Այլ հանդիպում չի նախատեսվում: Կաթողիկոսի դեմ բողոքողները նաեւ հայտարարում են, որ նոր հանդիպում կլինի միայն այն դեպքում, եթե Վեհափառ Հայրապետը հայտնի իր հրաժարականի մասին ու սիրո մթնոլորտում հեռանա:

Արամ Առաջին վեհափառին էլ բացօթյա ասուլիսում անդրադարձ եղավ: Հայր Կորյունը նրա մասին հետեւյալն ասաց. «Արամ առաջին կաթողիկոսն ավելի վատն է, նա դաշնակցական բյուրոյի ազդեցության տակ է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930