Պաշտոնական Բաքուն քննադատել է Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ ադրբեջանական կողմը «Հայաստանի ղեկավարության նման հայտարարությունները գնահատում է որպես քայլ՝ ուղղված բանակցային գործընթացի տապալմանը և ոչ կառուցողական ստատուս-քվոյի պահպանմանը»:
«Ադրբեջանական կողմը բազմիցս բացահայտ կերպով իր միանշանակ դիրքորոշումը հայտնել է բանակցային գործընթացի կապակցությամբ: Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ գոյություն ունեցող ձևաչափի և օրակարգի հիման վրա՝ հակամարտության շուտափույթ կարգավորման, տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման նպատակով»,-ասել է Հաջիևը:
Նրա խոսքով՝ «Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը արդեն իսկ մեծ զիջում է արել՝ 25 տարի բանակցություններ վարելով»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ