Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար՝ Ե.Տերտերյանը հանդիպեց ՀՀ Կոտայքի մարզի, Բյուրեղավան քաղաքի և հարակից տարածքի բնակիչների հետ։ Ե.Տերտերյանը լսեց բնակիչների դժգոհությունները «Առողջ սունկ» ՍՊԸ-ի Բյուրեղավանի մասնաճյուղի կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող գարշահոտության ու արտանետումների խնդիրների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում որոշում կայացվեց քննարկմանը հրավիրել նաև «Առողջ սունկ» ՍՊԸ-ի նախագահ Ա.Ազոյանին, ով ներկայացրեց նոր ներդրվող կենսաֆիլտրերի բնութագրերը, որոնք կնպաստեն հոտի ինտենսիվության նվազմանն, ապա իսպառ վերացմանը։
Տեսչական մարմնի ղեկավարը Ընկերության նախագահին առաջարկեց ողջամիտ ժամկետում վերացնել բնակչությանն անհանգստացնող հոտը, իսկ չվերացնելու դեպքում՝ կոմպոստի արտադրամասը տեղափոխել ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի հաղորդագրություն