Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Մինասյանը նշեց հավաքականի թույլ օղակները

Հունիս 07,2018 15:38

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջին հավաքների ընթացքին ծանոթացնելուց հետո գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն կրկին նշեց, որ Մալթայի եւ Մոլդովայի հետ ընկերական խաղերն ամբողջական չստացվեցին, որովհետեւ հրավիրվածների մեջ մեծ թիվ էին կազմում նորեկ ֆուտբոլիստները եւ ինքը նրանց մասին շատ ինֆորմացիա էր ուզում ստանալ: Պատասխանելով հարցին, թե մասնագիտական առումով մարզչի փորձարկումները հասկանալի են, սակայն ֆուտբոլասերը հաղթանակ է ուզում տեսնել, մարզիչն ասաց. «Ինչ-որ տեղ համաձայն եմ: Հաղթանակի մեջ միակ դրականն այն է, որ դա ֆուտբոլիստի վրա ազդում է հոգեբանական առումով եւ նա իրեն ավելի վստահ է զգում: Ինձ համար այդ խաղերում հաղթանակը երկրորդ պլանում էր: Եթե ես հիմա արդյունք ուզենայի ունենալ, լրիվ ուրիշ կերպ կվարվեի: Սրանք մեր վերջին խաղերն էին Ազգերի լիգայի պաշտոնական հանդիպումներից առաջ, ու փորձարկումներ անելու ուրիշ ժամանակ եւ հնարավորություն չկար: Փորձարկումները պաշտոնական խաղերի ժամանակ չես անի: Ես 30-31 ֆուտբոլիստ էի նախատեսել ու տա Աստված, որ ֆուտբոլիստները, որոնք դուրս մնացին, սեպտեմբերին լինեն կազմ ու պատրաստ եւ լավ մարզավիճակում»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե որոնք են մեր հավաքականի թույլ օղակները: «Որոշ դիրքերում լավ մրցակցություն ունենք, նույնիսկ 3-4 հոգի: Մեր խնդիրը դարպասապահի հետ է կապված: Հուսամ, որ Գոռ Մանուկյանը կապաքինվի, Այվազովը դրական պատասխան էր տվել, սակայն քննությունների պատճառով չկարողացավ գալ: Հույս ունենք, որ Յուրչենկոն դեռ կմիանա մեզ: Խնդրահարույց մյուս դիրքը ձախ պաշտպանի՝ ձախ ոտքով խաղացողի, գոտին է: Այն կարող ենք լրացնել Հովհաննես Համբարձումյանով, Կամո Հովհաննիսյանով: Գայել Անդոնյանի խաղն էլ տեսաք: Սակայն ձախ պաշտպանի խնդիրը ունենք: Այդ պատճառով «Բանանցից» հրավիրել էի Նարեկ Պետրոսյանին, որը ձախ ոտքով լավ է խաղում՝ տեսել եմ: Ցավոք, նա վնասվածք ստացավ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930