ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր դարձյալ անակնկալի է բերել Շիրակի մարզի ոստիկաններին: Նա Շիրակի ներկայիս ոստիկանապետ՝ գնդապետ Գրիգոր Գրիգորյանին, որին Տավուշից ուղարկել էր Շիրակ մայիսի 20-ին՝ ընդամենը 18 օր առաջ, այսօր նշանակել է Վայոց ձորի ոստիկանապետ: Իսկ Շիրակի մարզի ոստիկանապետ նշանակել է Սևան Քոչարյանին, որը եղել է Արարատի մարզային վարչության պետը:
Ի դեպ, ոստիկանության պաշտոնական կայքում արդեն իսկ ֆիքսված են փոփոխությունները, սակայն Շիրակի նոր վարչության պետի լուսանկարը դեռ տեղադրված չէ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ