«Ինչպես երեկ պայմանավորվել ենք, նույն ձևով այսօր լսում ենք նիստը, մենք մեզ հանգիստ ենք պահում»,- ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի դատական նիստից առաջ դատարանի դահլիճում հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոս Սեֆիլյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ժիրայր Սեֆիլյանի գործով բողոքի քննությունը դատարանը Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությամբ հետաձգեց մինչև հունիսի 8-ը՝ ժամը 13.00:
Թորոս Սեֆիլյանը հավաստիացրեց. «Բոլորդ էլ լավ գիտեք, որ մոտ օրերս միասին շուրջպար ենք պարելու, ուստի ավելորդ մտքեր հնչեցնելու իմաստ չեմ տեսնում: Եթե այդ անհրաժեշտությունը լինի, ձեզնից առաջ դրան ես կդիմեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ