Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թրամփը Քարդաշյանի հորդորով համաներում է շնորհել ցմահ դատապարտված կնոջը

Հունիս 07,2018 14:34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաներում է շնորհել 63-ամյա Էլիս Ջոնսոնին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել թմրանյութերի տեղափոխման համար:  Նման խնդրանքով Թրամփին դիմել էր ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը:

Հիշեցնենք, որ Թրամփի և Քարդաշյանի հանդիպումը կայացել էր մայիսի 30-ին Սպիտակ տանը: ԱՄՆ նախագահը Twitter-ում գրել էր, որ Քարդաշյանի հետ քննարկել է բանտային բարեփոխումներն ու դատավճիռների կայացումը:

Քարդաշյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, վերջինիս փեսա Ջարեդ Քուշներին՝ նման որոշում կայացնելու համար: «Նրա (Էլիս Ջոնսոնի-խմբ.) պատժի մեղմացումը ոգեշնչող և հույս է տալիս շատերին, ովքեր արժանի են երկրորդ հնարավորության»,-գրել է Քարդաշյանը:

63-ամյա աֆրոամերիկուհու գործը մեծ հնչեղություն ստացավ 2017թ. հոկտեմբերին այն բանից հետո, երբ Mic նախագիծը հոլովակ հրապարակեց կնոջ ճակատագրի մասին:

Դատարանի վճռի համաձայն՝ Ջոնսոնը 1991-1994թթ. զբաղվել է թմրաբիզնեսով: Նախկինում կինը քրեական պատասխանատվության չի ենթարկվել, նրա կողմից կատարած հանցագործությունը բռնություն չի պարունակել, բայց Ջոնսոնը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքի:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930