Եթե կառավարության ծրագիրն այսօր ընդունվի, արտահերթ ընտրություններ իրականացնելու միակ տարբերակը մնում է վարչապետի հրաժարականը. ականատեսը կլինեն՞ք իր հրաժարականի` խորհրդարանում լրագրողներից մեկը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մեկ տարվա ընթացքում»,- եղավ պատասխանը:
Արտահերթ ընտրությունների ավելի որոշակի ժամկետ նա չնշեց: Ասաց`կախված է քաղաքական իրավիճակից:
Դիտարկմանը, որ «Ելք» դաշինքում քննարկումներ են ընթանում եւ չի բացառվում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ գնա ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը արձագանքեց` նորմալ է, որ «Ելք» դաշինքը քննարկում է իր հետագա անելիքները: Հստակեցնող հարցին`ինքը հակվա՞ծ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ գնա ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես հակված եմ, որ մենք հասնենք առավել արդյունավետ լուծումների»:
Ինքը կարծում է, որ կառավարությունը արդյունավետ լուծելով գնում է իր առջեւ դրված խնդիրները: Նշաձողն էլ կբարձրացնեն:
Լրագրողները հետաքրքրվեցին Սյունիքի մարզպետի հրաժարականի մասով`հիշեցնելով, որ վերջինս հայտարարել էր`չի պատրաստվում հրաժարական տալ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Վահե Հակոբյանն էլ առաջիկա օրերի ընթացքում հրաժարական կտա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ