Այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մի քիչ ամաչում են, որ կառավարության կազմում չեն կարողացել շատ կանանց ներգրավել: Բայց նա վստահեցրեց, որ շատ են կարեւորում կանանց ներկայացվածությունը որոշումների կայացման մեջ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը վարչապետին ասաց, որ իրեն դիմել են մի խումբ քաղաքացիներ եւ ուզում են իմանալ՝ համաներում լինելո՞ւ է, թե՞ չէ, եթե լինելու է, մոտավորապես ե՞րբ:
Փաշինյանը պատասխանեց. «Համաներման պրոցեսները, եթե նույնիսկ լինում են, սովորաբար պետք է դրանք իրականացվեն գաղտնիության պայմաններում: Հակառակ դեպքում մարդը կասի՝ մեկ ա, սեպտեմբերին համաներում է լինելու, գնամ մի 10 տուն թալանեմ՝ համաներումով դուրս կգամ: Դրա համար ես այդ հարցին չեմ պատասխանի: Իսկ քաղաքական համաներում լինել-չլինելը քաղաքական նպատակահարմարության հարց է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ