Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց մեղադրանքներին, թե իր կառավարության ծրագրում թվեր չկան: Նիկոլ Փաշինյանն ասաց` մենք այսօր խնդիր ունենք ստվերայնության հետ: Հիշեցրեց նաեւ, որ կառավարությունը նախկինում տնտեսական աճը գնահատել էր 2,2 տոկոս, միջազգային կազմակերպությունները գնահատել էին 4,6 տոկոս:
Նա ուշադրություն հրավիրեց, որ նախկին ծրագրերի մեջ արձանագրված թվերը, որպես կանոն, իրականություն չեն դարձել. «Մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, մենք պատրաստվում ենք երկրում լրջագույն փոփոխություններ անել եւ այդ փոփոխություններն իրենք արդեն կբերեն լրջագույն արդյունքների»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ