«Չեմ կարող ասել, թե ուր կհասնեն եւ չեմ կարող ասել, թե ուր չեն հասնի: Որտեղ որ օբյեկտիվորեն կհասնեն, այնտեղ էլ կհասնեն: Մենք ընդհանրապես գլխից արդեն բռնել ենք»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողները հետաքրքրվել էին`կոռուպցիայի դեմ պայքարի բացահայտումները կհասնե՞ն նախկին նախագահ Սերժ Սարգսյանին:
Հարց հնչեց նաեւ մարտի 1-ի գործի մասին: Մասնավորաբար, լրագրողները հետաքրքրվեցին`այդ գործով նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվե՞ն: «Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի: Դրա համար, եթե անհրաժեշտ կլինի, որ պետք է ես հարցաքննվեմ, ես կհարցաքննվեմ, եթե անհրաժեշտ լինի, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է հարցաքննվի, Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ