Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Նապոլեոն Օհանյանի, 06.06.2018թ. ճանաչել և հռչակել է ՀԿԳ քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանի անմեղությունը` հանցակազմի բացակայության հիմքով:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Հրանտ Մելիք-Քարամյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք:
ՀՀ Քննչական Կոմիտե