Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հենա՝ Էդմոն Մարուքյանն արդեն 3-րդ երեխան ունեցավ». Վարչապետը՝ ժողովրդագրության մասին

Հունիս 07,2018 13:35

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ մենք Հայաստանն ուզում ենք առաջավոր երկի՞ր դարձնել, թե՞ ռուսական, բելոռուսական, ղազախական տիպի երկիր:

Վարչապետը պատասխանեց. «Ես չեմ հասկացել եւ շարունակում եմ չհասկանալ այն մոտեցումը, որ մենք անընդհատ պետք է դրսում ուղենիշներ փնտրենք: Ես այդ մոտեցումը չեմ կիսում: Արժեքային ընտրություն Հայաստանի Հանրապետությունը վաղուց կատարել է, ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածն ասում է՝ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական պետություն է: Սա ես համարում եմ մեր ազգային ինքնության ամենակարեւոր մասը»: Փաշինյանն ասաց, որ սերտորեն համագործակցելու են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի, Իրանի, Վրաստանի հետ, բայց մենք պետք է ունենանք մեր ինքնությունն ու ինքնագիտակցությունը:

Չե՞ք կարծում, որ նոր կառավարությունն իր գործունեությունը սկսելիս՝ իր համար կարեւոր հենարան է ընդունել ԿԳԲ-ն, ընդ որում, Զուրաբյանը ԱԱԾ-ն միտումնավոր ասաց ԿԳԲ՝ նշելով, որ այդ համակարգը դեռ չի փոխվել. «Չե՞ք կարծում, որ այդ համակարգի փլուզմամբ պետք է զբաղվի նոր իշխանությունը եւ ձեւավորի իրոք ազգային եւ իրոք ՀՀ-ին ծառայող մարմին եւ դա պետք է լինի հեղափոխական»:

Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ ԱԱԾ-ն Հայաստանի ԱԱԾ-ն է. «Չեմ ասում, որ այդ ծառայությունը կատարյալ է եւ բարեփոխումների կարիք չունի, բայց այն Հայաստանի ԱԱԾ-ն է ու դա կարող եմ երաշխավորել»:

ՀՅԴ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը հարցրեց վարչապետին ժողովրդագրական խնդիրներից, հայրենադարձությունից:

Նա պատասխանեց, որ ժողովրդագրական խնդիրները մեր՝ ընտանիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքով նաեւ պետք է լուծվի. «Ես ինքս 4 երեխա ունեմ եւ կարծում եմ, որ տարածված երեւույթ կդառնա ՀՀ-ում: Հենա՝ Էդմոն Մարուքյանն արդեն 3-րդ երեխան ունեցավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930