Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հանձնարարական է տվել իրավապահներին Մարտի 1-ը բացահայտել ու իրենց անունը ոսկե տառերով գրել ՀՀ պատմության մեջ

Հունիս 07,2018 13:01

Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ընթացիկ ժամանակաշրջանի համար կարեւորագույն խնդիրներից է 2008-ի մարտի 1-ի սպանությունների բացահայտումը: Մենք՝ Հայաստանում ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխություն իրականացրածներս, բարոյական պարտք ունենք Մարտի 1-ի զոհերի հարազատների առաջ, որովհետեւ եթե չլիներ 2008-ի մարտի 1-ը, վերջին մեկուկես ամսվա ընթացքում քաղաքական իրադարձությունների ժամանակ դժվար կլիներ խուսափել արյունահեղությունից: Մարտի 1-ի դաժան փորձը իշխանությանը պարտադրեց առավել զգուշավոր լինել ժողովրդական փողոցային վենդետաներից խուսափելու համար: Մեզ  այդ փորձն օգնեց քաղաքական առաջնորդության պատասխանատվության լրջությունը գիտակցելու եւ շարժումը ոչ բռնի պայքարի տրամաբանությամբ տանելու հարցում: 2008-ի Մարտի 1-ի զոհերի քաղաքացիական վաստակի կարեւորագույն գնահատականներից մեկը պիտի լինի սպանությունների բացահայտումը»:

Փաշինյանը հայտարարեց, որ այդ կապակցությամբ հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին. «Կարծում եմ, իրավապահ այն համակարգը, այն մարմինը, որը կբացահայտի Մարտի 1-ի սպանությունները, իր անունը ոսկե տառերով կգրի հայ ժողովրդի եւ Հայաստանի պատմության մեջ եւ հակառակը՝ իրավապահ համակարգի աշխատանքը բավարար գնահատել չեմ կարող այնքան ժամանակ, քանի դեռ Մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն»:

Նա ասաց, որ այդ գործն առանձնացնում է, որովհետեւ այս գործի բացահայտված լինել-չլինելը էական ազդեցություն ունի մեր երկրի բովանդակության ու էության վրա:

Խոսելով կոռուպցիոն չարաշահումները բացահայտելու գործում իրավապահ համակարգի դերի մասին՝ վարչապետն ասաց, որ իրենց նպատակը չէ բանտերը լցնել, պետք է պետությանը հասցված վնասները փոխհատուցեն ու իրենք վհուկների որս հաստատ չեն սկսելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930