Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիներին Միասնական շենգենյան վիզա ամենաշատը տրամադրել է Գերմանիան

Հունիս 07,2018 12:44

Հայաստանի քաղաքացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Շենգենյան գոտու երկրների հանդեպ՝ չնայած ստիպված են դիմել մուտքի այցագիր ստանալու համար և հաճախ մերժվում են: SchengenVisaInfo.com կայքի տվյալներով՝ շենգենյան գոտու որոշ երկրներ ամենատարածված ուղղություններից են հայերի համար: Հայաստանի քաղաքացիներին ամենաշատը մուտքի այցագիր տրամադրում են հետևյալ երկրները՝ Հունաստան, Գերմանիա, Իտալիա, Լիտվա, Ֆրանսիա, Լեհաստան և Չեխիա:

Հայաստանի քաղաքացիներին Միասնական շենգենյան վիզա ամենաշատը տրամադրել է Գերմանիան, չնայած ամենաշատ դիմումները ստացել է Հունաստանը: Հայաստանի 15 հազար 183 քաղաքացի դիմել է Հունաստանի հյուպատոսություն՝ Միասնական շենգենյան վիզա ստանալու համար: Մերժում է ստացել ավելի քան 2000 քաղաքացի:

Միևնույն ժամանակ` Գերմանիայի դեսպանատունը նույն ժամանակահատվածում ստացել է 14 հազար 942 դիմում, մուտքի այցագիր ստացել է 13 հազար 733 մարդ:

Լիտվայի դեսպանատունը ևս դիմումների զգալի քանակություն է ստացել. 10 հազար 152 ՀՀ քաղաքացուց շենգենյան վիզա ստացել է 8 հազար 898 մարդ: Ֆրանսիան 5 հազար 963 դիմումատուից ընտրել է 4 հազար 482-ին: Լեհաստանի և Չեխիայի դեսպանատներ դիմել են համապատասխանաբար 4 հազար 523 և 3 հազար 113 ՀՀ քաղաքացի, վիզա ստացել է համապատասխանաբար 3 հազար 981 և 3 հազար 746 մարդ:

Այսպիսով, Գերմանիայի դեսպանատունը մերժել է դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիների 7.8 տոկոսին, մերժումների ամենաշատ թիվը գրանցվել է Իտալիայի դեսպանատանը՝ 19 տոկոս:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930