Այսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ գործարար պատգամավորներ Արկադի Համբարձումյան (Դերժավայի Արկադ), Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո), Նահապետ Գեւորգյան (Նովո), Նաիրի Սահակյան, հավաքվել էին Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) աշխատասենյակում:
Նիստի սկսվելուն պես նրանք շտապեցին դահլիճ`չարձագանքելով լրագրողների հարցերին`ի՞նչ էին քննարկում:
Հիշեցնենք, նրանցից առայժմ միայն Սամվել Ալեքսանյանն է լքել ՀՀԿ խմբակցությունը:
«Ես ոչ մի հարցի հիմա չեմ պատասխանում»,- ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին լրագրողների հարցերի այսօր այսպես արձագանքեց Սամվել Ալեքսանյանը:
Նահապետ Գեւորգյանն էլ ասաց, որ սուտ են այն խոսակցությունները, թե ինքն էլ է լքելու ՀՀԿ-ն. «Ով ասում ա, գնա իրան հարցրու: Սուտ են ասում»:
Իսկ ՀՀԿ խմբակցության գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանն ասաց, որ ինքը չի լքելու ՀՀԿ խմբակցությունը, իսկ կառավարության ծրագրին էլ կողմ է քվեարկելու:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ