Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավելի հզոր Wi-Fi Ucom-ի ֆիքսված կապի բաժանորդների համար

Հունիս 07,2018 11:51

Ucom-ի ֆիքսված ինտերնետի՝ U!Net-ի այն բաժանորդները, ովքեր ցանկանում են օգտվել ավելի հզոր Wi-Fi կապից տանը, գրասենյակում, ամառանոցում և այլուր, արդեն ունեն այդ հնարավորությունը։ Ամսական ընդամենը 1500 դրամով այն բաժանորդները, ովքեր կմիանան Premium Wi-Fi ծառայությանը, ձեռք կբերեն Ամերիկյան Calix ընկերության նորագույն GigaCenter կամ Ubiquiti ընկերության UniFi AP Long Range մոդեմներից մեկը։ Մոդեմներից մեկն ապահովում է մինչև 2,5 անգամ ավելի հզոր Wi-Fi և ավելի արդյունավետ ծածկույթ, միաժամանակ հնարավորություն ընձեռելով միացնել ինտերնետին ավելի մեծ քանակությամբ սարքեր, մյուսն ապահովում է ավելի մեծ շառավղով ծածկույթ։

«Calix-ի այս նորագույն մոդեմն, օրինակ, օժտված է կրիչների ագրեգացման հնարավորությամբ, որը Wi-Fi ցանցին թույլ է տալիս աշխատել ոչ միայն 2,4 ԳՀց հաճախականության վրա, որտեղ անլար ազդանշանն առավել խոցելի է ու խոտանների ենթակա, այլ նաև 5,8 ԳՀց հաճախականության վրա, որն անհամեմատ պակաս ծանրաբեռնված է, արդյունավետ է և կարող է մինչև 600 Մբ/վրկ արագությամբ ինտերնետ տրամադրել թվով ավելի շատ սարքերի։ Այն բաժանորդներին, ովքեր ունեն մեծ տարածքի վրա Wi-Fi ծածկույթ ապահովելու անհրաժեշտություն, առաջարկում ենք Unifi AP Long Range մոդելը», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ կրիչների ագրեգացման տեխնոլոգիան Հայաստանում առաջին անգամ ներդրվեց 2 տարի առաջ, երբ Ucom-ը գործարկեց շարժական 4G+ ցանցը։ Դրա շնորհիվ ծառայությունը մատուցվում է առավել սահուն ու որակյալ կերպով։

«Յուքոմ» ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930