Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ահազանգի հիման վրա են բացահայտումներ եղել». Կարեն Ավագյանը` հիմնադրամի գործի մասին

Հունիս 07,2018 11:56

«Մեր ահազանգի հիման վրա են բացահայտումներ եղել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ՝ անդրադառնալով իր կողմից Քննչական կոմիտեին հասցեագրված դիմումին, ըստ որի ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:

Եղածը Կարեն Ավագյանը համարում է ցավալի դեպք:

«Թողենք իրավապահ մարմինների գնահատականին եւ չտրվենք քաղաքական սադրանքների»,- հորդորեց նա:

Սոցցանցերում այս թեման քննարկվեց, այն համատեքստում, որ Կարեն Ավագյանն իր աշխատողին «պատստավկա» է արել։ Կարեն Ավագյանը չհամաձայնեց: Այլ հարցերի էլ չպատասխանեց:

Հիշեցնենք, որ պատգամավորի դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքներով այսօր հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային. Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը եւ Ռուսաստանի Դաշնության «Երիտասարդական ռեսուրս կենտրոն»-ը, Կարեն Ավագյանի մասնակցությամբ՝ ստորագրում են ռազմավարական համագործակցության հուշագիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930