«Ականատես կլինեք, որ ՀՀԿ-ի մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին»,- խորհրդարանում մինչ կառավարության ծրագրի քննարկումների մեկնարկը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Խմբակցության մի մասն էլ, իհարկե, կողմ կքվեարկի: Հարցին`ովքե՞ր կլինեն «դեմերը» եւ «կողմերը», պատասխանեց. «Քաղաքական, ոչ քաղաքական, այդպիսի բան չկա, այստեղ բոլորն էլ քաղաքական են: Հնարավորություն ենք տալու՝ կառավարության ծրագիրն ընդունվի»:
Ի դեպ, ՀՀԿ խմբակցությունից այսօր դեռ հեռացողներ չեն եղել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ