Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու մարզպետը բանակում չի ծառայել. «Ժողովուրդ»

Հունիս 07,2018 11:21

Ինչպես հայտնի է, հունիսի 1-ին կառավարությունը ութ նոր մարզպետ նշանակեց։ Նրանցից մեկը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն է, ով փոխարինեց Կարեն Բոթոյանին։ Նորանշանակ մարզպետը պատմական գիտությունների թեկնածու է, 1999 թվականից՝ ՀՅԴ անդամ։ Սաղաթելյանը 2016 թ. դեկտեմբերից Բնապահպանության նախարարի խորհրդականն էր։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ իր անձի շուրջ շրջանառվող տեղեկությունների եւ աշխատանքային հարցերի շուրջ։

– Պարոն Սաղաթելյան, Դուք բանակում չեք ծառայել։ Ի՞նչն է եղել պատճառը։

– Ժամանակին, երբ ես սովորում էի, գոյություն ուներ օրենք, ըստ որի՝ ասպիրանտուրայում սովորող ուսանողները բանակ չէին զորակոչվում։ Ես բուհն ավարտելուց հետո Գիտությունների ազգային ակադեմիայում ընդունվել եմ ասպիրանտուրա, պաշտպանել եմ գիտական ատենախոսություն, ստացել եմ գիտությունների թեկնածուի աստիճան։ Եվ օրենքով սահմանված կարգով չեմ ծառայել։ Գործող օրենքների շրջանակում պաշտպանել եմ ատենախոսությունը, դա է պատճառը։

– Իսկ անօրինական կերպով ձուկ որսացողների դեմ ինչպե՞ս եք պայքարելու։

– Դրա հետ կապված վաղվանից սկսվելու են խորհրդակցություններ։ Պայմանավորվածություն է եղել, որպեսզի Բնապահպանության նախարարությունում սկսվեն քննարկումներ։ Փորձելու ենք այնպիսի լուծում գտնել, որ ե՛ւ ձկնորսությամբ զբաղվողները, որոնք հացի խնդիր են լուծում, իրենց համար ինչ-որ լուծում գտնվի, ե՛ւ լճին, պետությանը վնաս չպատճառվի։ Քննարկումների նախաձեռնողը Բնապահպանության նախարարությունն է։

– Մարզպետարանի բյուջեն արդյոք բավականացնելո՞ւ է խնդիրների լուծման համար։

– Մարզպետարանի բյուջեն մարզի բոլոր խնդիրները լուծելու համար, բնականաբար, բավարար չի։ Բայց մենք պետք է հասկանանք, որ խնդիրների մեծ մասը բյուջեի հարց չի. ճիշտ գործողությունների, ճիշտ մենեջմենթի խնդիր է։ Ամեն դեպքում, ամեն ինչ անելու ենք մարդկանց հույսերն արդարացնելու համար։

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930