Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուզ» համալիրում մեկնարկեց ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական մարմինների ներկայացուցիչներ: Նրանք քննարկում են 2019-2020 թվականներին ֆիզիկական կուլտուրային եւ սպորտի, ինչպես նաեւ ազգային մարզաձեւերի զարգացմանն ուղղված միջոցառումներին, առողջ ապրելակերպի գաղափարախոսության քարոզչության արդյունավետության բարձրացմանը, սպորտային բժշկության եւ հակադոպինգային քաղաքականությանը վերաբերվող հարցեր:՛
Խորհրդի անդամների քննարկմանը կդրվի նաեւ 2018 թվականին Ղրղզստանում անցկացվելիք ազգային մարզաձեւերի փառատոնի նախապատրաստական աշխատանքների պլանը, կներկայացվի «Ասիայի երեխաներ» մարզական միջոցառումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ