Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունեմ, որ Հայաստանի նոր իշխանությունները «իրական քայլեր» կձեռնարկեն հակամարտության կարգավորման համար. Ալիև

Հունիս 07,2018 10:49

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանությունները «իրական քայլեր» կձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին Ալիևը հայտարարել է իֆթարի արարողությանը (ռամադան ամսվա ժամանակ երեկոյան սննդի ընդունման կարգ), որը կազմակերպել էր Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն իր առանձնատանը:

«Հույս ունեմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախկին իշխանությունների սխալները, լուրջ աշխատանք կիրականացնի՝ հակամարտության կարգավորման համար, և զարկ կտրվի իրական, այլ ոչ հանուն իմիտացիայի, բանակցային գործընթացի մեկնարկին: Այսպիսով, հարցը կարող է լուծում ստանալ, և Կովկասում կարող է խաղաղություն հաստատվել: Մենք ցանկանում ենք դա, մենք պահանջում ենք հակամարտության կարգավորում, մենք դրա իրավունքը ունենք։ Հուսով ենք՝ այս հարցը մոտ ապագայում կարող է լուծում գտնել բանակցությունների միջոցով»,-ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ադրբեջանի իշխանությունների հետ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցություններ վարելու պատրաստակամության մասին, այն պայմանով, եթե Արցախը դառնա բանակցային կողմ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930