Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական:
Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը։
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն