Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չէ

Հունիս 05,2018 23:42

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք կարելի է ենթադրել, որ կողմ քվեարկելով խմբակցությունը ընդունում է կառավարության ծրագրի՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ կետը:

Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ քաղաքական համակարգում չկա այնպիսի հարց, որի վերաբերյալ Հանրապետական կուսակցությունը պատրաստ չէ երկխոսություն և քննարկումներ ծավալել. «Բայց արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չէ: Եվ քաղաքական ուժերը պետք է մոտենան արտահերթ ընտրություններին, ինչպես մեր գործընկերներն են ասում, բարեփոխված ընտրական օրենսգրքով: Որպեսզի մենք ունենանք ընտրական բարեփոխված օրենսգիրք, մենք պետք է ունենանք լայն կոնսենսուս, մենք պետք է ունենանք միջազգային փորձագիտական կազմակերպությունների այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական դրական գնահատականը:

Մենք պետք է հասկանանք, որ այդ բարեփոխումները, որոնք մենք ներառում ենք Ընտրական օրենսգրքի մեջ և այդ ռեսուրսները՝ նաև ֆինանսական, որտեղից են, մենք պետք է հասկանանք, թե ինչքան ժամանակահատվածում մենք կարող ենք դա անել: Ես և՛ արհեստական ձգմանն եմ դեմ, և՛ շտապ փոփոխություններին: Եթե մենք՝ բոլոր քաղաքական ուժերը, և քաղաքացիական հասարակությունը գտնում ենք, որ Ընտրական օրենսգիրքը բարեփոխման ենթակա է, մենք պետք է նստենք և շատ լուրջ մասնագիտական քննարկում ծավալենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930