Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը

Հունիս 05,2018 23:10

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հունիսի 5-ին գումարել էր գործադիր մարմնի նիստ: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հանրապետական կուսակցությունը չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը: Սակայն, Հանրապետականի հիմնական թիմը դեմ կքվեարկի նախագծին:

«Մենք հնարավորություն կընձեռենք, որպեսզի այդ կառավարության ծրագիրը ընդունվի և անհրաժեշտ ձայները կապահովենք: Այսինքն՝ ինչպես վարվեց Հայաստանի հանրապետական խմբակցությունը մայիսի 8-ին, այս անգամ ևս՝ հունիսի 7-ին և 8-ին, մենք կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մենք արհեստական խոչընդոտներ չենք հարուցի Փաշինյանի կառավարությանը և նրա ծրագրին և հնարավորություն կտանք, որ Ազգային ժողովն ընդունի կառավարության ծրագիրը», ասաց Շարմազանովը:

Իսկ կառավարության ներկայացրած ծրագիրը, ըստ ՀՀԿ խոսնակի, «բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է», բայց ոչ արհեստավարժ կառավարության ծրագիր. «Այս կառավարության ծրագրում չկան ոչ միայն թվեր, այլ նաև չկան, թե ինչպես պետք է լուծվեն խնդիրները»:

Հանրապետական կուսակցությունը նաև պատրաստ է լսել Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի վերաբերյալ առաջարկները և տալ առաջարկություններ և հասնել նոր Ընտրական օրենսգրքի բարեփոխման. «Մենք ակնկալում ենք, որ նոր կառավարությունը ևս կորդեգրի հին կառավարության ժողովրդական և լայնախոհ մոտեցումը, և բոլոր քաղաքական ուժերին կլսի, կքննարկի բոլոր քաղաքական ուժերի հետ: Եվ առանց շտապելու, հստակ բովանդակային քննարկումներ կիրականացնի, որպեսզի մենք հասնենք ավելի լավ ընտրական օրենսգրքի գոյացման»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930