Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքի նամակ են հղել ՌԴ ԱԳՆ-ին

Հունիս 05,2018 23:03

Ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները և Ադրբեջանի մամուլի խորհուրդը բողոքի նամակ են հղել Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության վարչության պետ Մարիա Զախարովային: Ադրբեջանական մամուլի ներկայացուցիչների պնդմամբ՝  հունիսի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության վարչության պետի տեղակալ Արտյոմ Կոժինի ճեպազրույցի ժամանակ հնչած նրա պատասխանը խեղաթյուրված կերպով է հրապարակվել գերատեսչության կայքում:

Հիշեցնենք, որ Արտյոմ Կոժինի ճեպազրույցի ընթացքում ադրբեջանական Trend  գործակալության թղթակիցը հարց էր տվել՝ ճշտելու Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության բանակցություններին Արցախի անմիջական մասնակցության մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ:  Ընդ որում ադրբեջանցի լրագրողը  Արցախի իշխանությունների փոխարեն օգտագործել էր «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական ռեժիմ» արտահայտությունը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Կոժինն ասել է. «Ձեր ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններում չեն տեղավորվում, ըստ ամենայնի, ոչ կառուցողական են»,-ասել է Կոժինը:

Ադրբեջանական Trend  գործակալությունը պնդում է, որ Արտյոմ Կոժինն ի նկատի է ունեցել  ընդհանրապես ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ-ի ուղենշած գծերի մեջ, ըստ ամենայնի,  կառուցողական չեն:

«Հետևաբար, «ընդհանրապես» բառը փոխարինվել է «ձեր» բառով, այսպիսով` ստացվում է, որ պատասխանն իբրև թե վերաբերվել է լրագրողի հարցին, այլ ոչ թե Հայաստանի վարչապետի հայտարարությանը. . . Մենք ծանրակշիռ հիմքեր ունենք ենթադրելու, որ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության արդիականությունը և այս հարցին Ռուսաստանի զգայուն վերաբերմունքը, ինչպես նաև Հայաստանի հետ դիվանագիտական սկանդալի հավանականությունը, Ռուսաստանին ԱԳՆ-ին դրդել են դիմել կոպիտ կեղծիքի: Այսպիսով, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ոչ միայն խեղաթյուրել է ռուս դիվանագետի պրոֆեսիոնալ պատասխանը, որը համապատասխանում է բանակցային գործընթացի իրական էությանը, այլ նաև փորձել է պատասխանատվությունն ամբողջությամբ դնել լրագրողի վրա, ով կոռեկտ և տեղին հարց է տվել»,-գրել են ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Զախարովային ուղղված նամակում:

Նրանք նաև նշել են, որ  այս դեպքը պատիվ չի բերում ՌԴ ԱԳՆ-ին: «Այդ պատճառով Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է ուղղի այդ կեղծիքը և վերականգնի ճշմարտությունը»,-գրել են նրանք:

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930