Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի, գինու, կոնյակի գործարանը դատարանում պարտավորվեց

Հունիս 05,2018 22:44

«Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու, կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջների մասին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի: 2017թ. նոյեմբերի 16-ին դատավոր Սիմա Իսկանդարյանը հայցադիմումը ընդունել է վարույթ:

Այդ գործով նախնական դատական առաջին նիստը Իջեւանում կայացել է 2018թ. հունվարի 23-ին: 2018թ. մայիսի 15-ին Երեւանում կողմերի լիազորված ներկայացուցիչները հաշտության համաձայնություն են ստորագրել, որով «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն պարտավորվել է դադարեցնել որոշակի ապրանքային նշաններով, դրանց տարբերակներով ապրանքների օգտագործումը, վաճառքը, արտահանումը, գովազդումը, ցուցադրումը, նշված ապրանքային նշանները եւ դրանց տարբերակները հանել իր արտադրած ապրանքների կամ դրա փաթեթավորման վրայից:

Իջեւանի գինու, կոնյակի գործարանը պարտավորվել է իր կողմից արտադրվող ապրանքների, ձեւաթղթերի, հուշանվերների, այլ գույքի վրա չօգտագործել որեւէ ապրանքային նշան, որը նույնական է, կամ կարող է շփոթելու աստիճան նման լինել «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ին պատկանող որեւէ ապրանքային նշանի: Այդ համաձայնությունով Իջեւանի գինու, կոնյակի գործարանը ստանձնել է նաեւ ապրանքային նշանների հետ կապված այլ պարտավորություններ:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ մայիսի 29-ին դատավոր Ս. Իսկանդարյանը վճռել է հաստատել կողմերի միջեւ հաշտության համաձայնության համաձայնագիրը եւ այդ հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930