Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը չի հրավիրվել հարցաքննության․ «Ազատություն»

Հունիս 05,2018 22:11

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հրավիրվել հարցաքննության և նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին հայտնի չէ, թե որտեղից մամուլին այն տեղեկությունը, որ մարտի 1-ի գործով առաջիկայում հարցաքննվելու է 2-րդ նախագահը։

Երեկ նման հրապարակում էր արել «Հայկական ժամանակ» օրաթերթը, նշելով, որ «լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, թե Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով»։

Հատուկ քննչական ծառայությունից ոչ հերքում, ոչ հաստատում են այս լուրը։

«Առաջիկայում նախատեսվում են բազմաթիվ պաշտոնատար անձանց հարցաքննություններ», – «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ չհստակեցնելով՝ արդյոք նախաքննության շրջանակում գործող, թե՞ նախկին պաշտոնյաների հարցաքննություններ են սպասվում։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930