Ի պատասխան «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի տարածած հայտարարության՝ տեղեկացնում եմ, որ ս/թ մայիսի 23-ին Ջերմուկ համայնքի ավագանու անդամները դիմել են Կառավարությանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ անհապաղ և համարժեք քայլեր ձեռնարկելու և այդ աշխատանքների հետևանքով վնաս կրած բնակչությանը փոխհատուցելու համար:
Հարգելի՛ պարոն Ալոյան, Դուք նշում եք, որ Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվող բնակիչներից մոտ 20 հոգի փակել է դեպի հանքավայր տանող ճանապարհները և այդկերպ խոչընդոտ է հանդիսացել Ձեր ընկերության բնականոն աշխատանքներին:
Տեղեկացնում եմ Ձեզ, որ Ջերմուկ համայնքի ավագանին չէր կարող Ձեր նշած մոտավորապես 20 հոգու անունից հայտարարություն տարածել. հայտարարությունը եղել է հանրային պահանջի հիման վրա, իսկ Ջերմուկ համայնքի մեջ մտնում են Կեչուտ, Գնդեվազ, Հեր-հեր, Կարմրաշեն համայնքները: Ստացվում է, որ հանքավայրի շահագործման դեմ բողոքում է ոչ թե 20-30 հոգի, այլ խոշորացված ողջ համայնքը:
Նարեկ Միրզոյան
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ համակարգող