Նախկինում հայտնել ենք, որ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը վաղուց թափուր է:
Պաշտոնից ազատվելուց մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 24-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հիմք ընդունելով Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող հանձնաժողովի 2018թ. մայիսի 22-ի որոշումը եւ դիմումը, որոշել է մայիսի 25-ից Ռ. Տիգրանյանին նշանակել մարզպետարանի աշխատակազմի հիշյալ վարչության պետի թափուր պաշտոնում:
Մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ նույն որոշմամբ մարզպետը «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետով Ռ. Տիգրանյանի դրույքաչափը սահմանել է 377 հազար 659 դրամ: Ռուբեն Տիգրանյանը նախկինում ղեկավարել է առողջապահության պետական գործակալության Տավուշի մարզային մասնաճյուղը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ